ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.39, EUR 431.95, RUB 7.72, GBP 499.79
+27 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Նյարդերի պայքարում նիկոլները պարտվեցին». Արթուր Ղազինյան
14:24, 16.05.2022 | mamul.am
2290 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի քանի օր է, ինչ թրքահպատակ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարը մտել է նյարդերի պայքարի փուլ, որտեղ շատ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան:

Ընդդիմության երեկվա հուժկու երթն անհանգիստ և բուռն գիշեր է ապահովել հայրենիքի դավաճանի համար: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «նիկո՛լ, մարդասպան», կամ «նիկո՛լ, դավաճան» գոռացող տասնյակ հազարավոր Հայ մարդկանց ձայնը հասել է Մոսկվա, ապա կարելի է վստահաբար պնդել, որ կառավարական ամառանոցում անցած գիշեր աննախադեպ «ուրախ է» եղել:

Դավաճանի Մոսկվա այցին զուգահեռ այսօր առավոտյան նկատվեց ոստիկանության «կարմիր գլխարկների» անբնական վարքագիծ. գազազած հարձակվում էին հայկական եռագույնով մեքենաների վրա ու ապօրինի կերպով բերման ենթարկում որևէ օրենք չխախտած վարորդներին:

Փաստորեն կարելի է արձանագրել, որ նյարդերի պայքարում նիկոլները պարտվեցին:

Իսկ շատ շուտով կարձանագրվի նաև սրանց վերջնական պարտությունը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր