ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է». Ռուբեն Մելիքյան
14:12, 16.05.2022 | mamul.am
2520 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի թրքացման դեմ խաղաղ բողոքի շրջանակներում կազմակերպված ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է: Բանն այն է, որ Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի ոստիկանի ներկայացրած՝ արագ քշելու պահանջը ոչ միայն օրինական չէ, այլև առերևույթ հանցավոր է։

Ավելին, արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր և այլ խայտառակ ապօրինություններ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր