Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի գրառումը․ «Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է Այսօր, իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, բռնության են ենթարկվել մեր շտապօգնության աշխատակիցները (նախնական տեղեկություններով՝ բժիշկը և վարորդը): Հետևողական ենք լինելու, որ դեպքն արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»: |