ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ոստիկանության կոնկրետ ծառայողներ ապօրինությունների նոր նշաձող սահմանեցին». Իշխան Սաղաթելյան
14:42, 16.05.2022 | mamul.am
2658 | 0

Ընդդիմադիր շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր վաղ առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիներն ավտոերթերով կաթվածահար են արել սկզբից մայրաքաղաք մտնող բոլոր գլխավոր ճանապարհները, իսկ հետո նաև Երևանի փողոցները:
Ոստիկանության կոնկրետ ծառայողներ՝ կրկին բերետավոր, այսօր ապօրինությունների նոր նշաձող սահմանեցին: Խաղաղ ավտոերթը հավաքների ազատության իրավունքի բաղադրիչ է, որին ուժով միջամտությունը ակնհայտ ու խայտառակ իրավախախտում է: Սա՞ է այս տգետների պատկերացրած ժողովրդավարությունը: Վարորդներին մեքենայից բիրտ ուժով հանելն ու բերման ենթարկելը իսկապես աննախադեպ երևույթ է:
Բայց մենք հասկանում ենք՝ ինչու է օրվա իշխանությունն իրեն այսպես պահում: Հոգեվարքի մեջ են: Եվ սա արդեն ակնհայտ է:
Սիրելի հայրենակիցներ: Շարունակում ենք նույն ոգով և նույն տեմպով: Այսօր մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք: Վաղը առավոտյան 8:00-ից վերսկսում ենք բողոքի զանգվածային ակցիաները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր