Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առանձին հանդիպումներ կունենա Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարների հետ, ովքեր Մոսկվա են ժամանել ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |