ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Քաղաքացին ահազանգում է, որ ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել իր ավտոմեքենան և չեն վերադարձնում». Արսեն Բաբայան
17:01, 16.05.2022 | mamul.am
1866 | 0

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը վերածվել են 90-ականների ГАИ-ի

Քաղաքացին ահազանգում է, որ ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել իր ավտոմեքենան և չեն վերադարձնում:

ГАИ-ի площадка-ում հայտնել են, որ մեքենան բերել են командир-ի ցուցումով և կարող են վերադարձնել բացառապես նույն վերադասի ցուցումով:

Այսպիսի երևույթները, որ 90-ականներին շատ տարածված էին, վերջապես արմատախիլ էր արվել: Փաստորեն եվրոպայից միլիոններ ստանալով, պարեկային ծառայություն ստեղծելով՝ այս մահաբեր իշխանությունը վերականգնում է նախկին բոլոր արատավոր երևույթները, որ երբևէ գոյություն են ունեցել»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր