ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ՀԱՊԿ գագաթնաժողովի հիմնական մասից զատ երկկողմ հանդիպումներ կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: «Նախագահ Պուտինը, այս բազմակողմ մասի ավարտից հետո, կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը, մասնավորապես, տեղի կունենա նրա երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահ (Կասիմ-Ժոմարտ) Տոկաևի, Բելառուսի նախագահ (Ալեքսանդր) Լուկաշենկոյի և Ղրղզստանի նախագահ (Սադիր) Ժապարովի հետ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։ Գագաթնաժողովի հիմնական մասից առաջ Պուտինը հանդիպել էր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում նախատեսված չէ: Հիշեցնենք՝ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։ |