ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.91, EUR 417.56, RUB 6.66, GBP 492.25
+21 °C, +21 °C ... +38 °C Վաղը`+40 °C
Պատերազմում ոտքերը կորցրած Սարգիս Հարությունյանը հաղթել է թուրքին և դարձել չեմպիոն
19:30, 16.05.2022 | mamul.am
5910 | 1

Արցախյան 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիս Հարությունյանը, որը ծագումով Շահումյանի շրջանից է, դարձել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հրապարակել է «Հյուսիսային Արցախ, Շահումյան» ֆեյսբուքյան էջը։
Հաղորդվում է, որ Սարգիս Հարությունյանը եզրափակչում հաղթել է Թուրքիայի մարզիկին։
Մրցումից առաջ, հայտարարելով մարզիկներին, մեկնաբանն ասել է. «Ֆերհաթ Բիկմազը, որը ոչ մի պարտություն չի ունեցել, կմրցի անպարտելի Սարգիս Հարությունյանի դեմ»:

Մայիսի 14–ին էլ Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ էր վաստակել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
17-ամյա Արման Մրտեյանը ևս դարձել էր Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը։ Մրտեյանը եզրափակչում հաղթել է Թուրքիան ներկայացնող Օրհան Ույղունին։

Պատերազմում ոտքերը կորցրած Սարգիս Հարությունյանը հաղթել է թուրքին և դարձել չեմպիոն
Պատերազմում ոտքերը կորցրած Սարգիս Հարությունյանը հաղթել է թուրքին և դարձել չեմպիոն
Պատերազմում ոտքերը կորցրած Սարգիս Հարությունյանը հաղթել է թուրքին և դարձել չեմպիոն
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր