ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«2 տարի է՝ չեն կարողանում պարզել՝ ով է եղել Շուշիի պաշտպանության ղեկավարը». Կիվիրյան
22:48, 16.05.2022 | mamul.am
2808 | 2

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Շուշին չընկներ, այս երկրում ինչքան հոգնած կա, ով կյանքում գեթ մի անգամ կամուֆլյաժ ա հագել ու դրանով նկարվել, իրեն հռչակելու էր քաղաքի միակ, կամ առնվազն առանցքային պաշտպան։ Բայց քանի որ Շուշին ընկավ, այն էլ այսպես խայտառակ կերպով, արդեն երկու տարի ա հայ ազգը այդպես էլ չի կարողանում անգամ պարզել, թե վերջիվերջո ով ա եղել քաղաքի պաշտպանության թղթով, կամ գուցե փաստացի ղեկավարը: Այդ հարցը դառել ա մի համահայկական հանելուկ, ու այստեղ ա նաև բացահայտվում, որ հայկական բանակում երբեք չեն եղել ու չկան նախկին կամ ներկա, իրենց կորպորատիվ շահերն ու արատները ատամներով պահում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր