ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.21, EUR 423.54, RUB 7.75, GBP 492.81
+32 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Նոստալգիկ/դրական տոնով խոսում եք իրենց «հայրենիք» վերադառնալ ցանկացող թուրքերի մասին». Մհեր Հակոբյան
02:06, 17.05.2022 | mamul.am
2585 | 0

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ազատություն ռադիոկայան» և Տաթևիկ Սարգսյան, պետք է ասեմ, որ կոնկրետ այս ռեպորտաժում ձեր «գերօբյեկտիվությամբ» դուք ուղղակի ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ և ՊՐՈԹՈՒՐՔԱԿԱՆ քարոզ եք տանում: Անընդունելի է և անընկալելի, երբ մենք կենաց ու մահու խնդիրներ ենք լուծում, թշնամին առաջանում է մեր հողերում, իսկ դուք նոստալգիկ/դրական տոնով խոսում եք իրենց «հայրենիք» ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԹՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ: Գուցե մեկ ռեպորտաժ էլ Սյունիքի կամ Երևանի մասի՞ն հանեք, թե ինչպես են ոմանք, օրինակ, ուզում վերադառնալ «իրենց հայրենի Էրիվան»:
Ի դեպ, ձեր ռադիոկայանը առանց այդ էլ շատերի կողմից ընկալվում է որպես Արևմուտքի կամ թուրքի քարոզ տանող, իսկ նման ռեպորտաժներով դուք միայն ուժեղացնում եք այդ կասկածանքը: Սա ասում եմ, որպես ռադիոկայանի 20 տարվա ունկընդիր:
Ես ՉԵՄ ՈՒԶՈՒՄ այստեղ միտում տեսնել, հուսամ, որ սա լրագրողի սովորական «սենտիմենտալ շարադրություն» էր, բայց փաստն ինքը ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, իսկ լրագրողին էլ կարելի է միայն խորհուրդ տալ ավելի ուշադիր լինել իր ազգի շահերին, եթե նա իրեն իհարկե ընկալում է՝ որպես դրանց կրող»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
09:18, 30.06.2022
870 | 0
դեպի վեր