ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Էդ, որ մեզ կոտորում էին 44 օր, բա ո՞ւր էին դրանք»․ Դավիթ Բաբայանը՝ «միջազգային հանրության» մասին
20:12, 16.05.2022 | mamul.am
5241 | 0

«Նշաձող էլ չկա, որ իջեցնենք, մենք ունենք կարմիր գիծ»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով օգտատիրոջ՝ միջազգային հանրությունը պահանջում է նշաձողի իջեցում հարցին, ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ «միջազգային հանրություն» հասկացությունը «խայտաբղետ» հասկացություն է, որտեղ չկա միասնական հավաքական կարծիք։

«Կան երկրներ, որ շատ կուզեին Արցախը գոյություն չունենար։ Հետևաբար, այս դարաշրջանում պետք է առաջնորդվենք բացառապես մեր շահերով․․․ այսօր՝ փրկելով Արցախը, փրկում ենք Հայաստանը, որովհետև չլինի Արցախը՝ չի լինելու Հայաստանը, շատ կարճ ժամանակի հարց է»,- նշեց ԱՀ արտգործնախարարը։

Շարունակելով խոսքը՝ Բաբայանն ասաց․ «Ի՞նչ է, ընդունեք որոշ երկրների առաջարկը, որոնք իրենց շահերից ելնելով՝ ուզում են Արցախը չլինի, կամ լինի Ադրբեջանի կազմո՞ւմ, ընդունենք իրենց մոտեցո՞ւմը։ Էդ, որ մեզ կոտորում էին 44 օր, բա ուր էին դրանք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր