«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հայկական ազգային ավիաուղիները (Ֆլայ Արնան)՝ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի համատեղ ձեռնարկությունը, ներկայացնում է հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում»։ |