ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.95, EUR 426.35, RUB 7.46, GBP 491.82
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ՀԱՊԿ-ում հայտնված ՀԱՊԿ-ի թշնամին ու իսկական պատուհասը»․ Է․ Ղազարյան
00:48, 17.05.2022 | mamul.am
7037 | 5

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը․ «ՀԱՊԿ-ում հայտնված ՀԱՊԿ-ի թշնամին ու իսկական պատուհասը
2022 թվականի մայիսի 16-ին ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը նախագահող Հայաստանի վարչապետը շատ յուրօրինակ առնչություններ ունի այդ կազմակերպության հետ
• Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց մի քանի ամիս առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի ընդունվի ՀՀ ԱԺ մի հայտարարություն, համաձայն որի Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։
• 2018 թվականին մի շինծու և քաղաքական մոտիվներով կարված, հետագայում կասեցված քրեական գործի շրջանակներում, առանց ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ պահելու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել և նա ձերբակալվել է։
• Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հետ կաչելով նրան այդ կազմակերպությունից։
• Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ կիրառել է Հայաստանի վետոյի իրավունքը՝ տևական ժամանակ արգելափակելով Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի ընտրությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Հետագայում Ստանիսլավ Զասն ընտրվել է այդ պաշտոնում։
• 2021 թվականին ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով և ստացել մերժում՝ դիմելու ընթացակարգերը խախտելու և դիմումը կազմակերպության կանոնադրության պահանջներին չհամապատասխանող լինելու պատճառաբանությամբ։
• ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է ՀԱՊԿ-ի ռազմական ուժերի առաքելության իրականացումը Ղազախստանի տարածքում՝ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու և հակաիշխանական բողոքի ակցիաները ճնշելու նպատակով։
• Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում դժգոհություններ է հայտնել իր պաշտոնավարման շրջանում այդ կազմակերպության գործունեությունից»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր