ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.95, EUR 426.35, RUB 7.46, GBP 491.82
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Արծվաշեն գյուղը հետ ստանալու մասին լուրերն ընդամենը խայծ են». Ալվինա Աղաբաբյան
01:12, 17.05.2022 | mamul.am
2227 | 0

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ԱՐԾՎԱՇԵՆ» ԽԱՅԾԻ ՄԱՍԻՆ
Տավուշի և Արարատի մարզի որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու դիմաց Արծվաշեն գյուղը հետ ստանալու մասին լուրերն ընդամենը խայծ են, որի նպատակը ժողովրդին մոլորեցնելն է, «ուրիշինը մերի հետ հավասար փոխանակման» իմիտացիա ստեղծելը և այդկերպ ժողովրդի զայրույթը մեղմելն ու զգոնությունը թուլացնելը։
«Արծվաշենի» խայծը կուլ տալ պետք չէ․
▪️ նախևառաջ Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի պատրաստվում վերադարձնել, նվիրել, հանձնել կամ տալ,
▪️ անգամ նման գերհիպոթետիկ փոխանակումը մեզ համար խիստ անհամաչափ է, անիմաստ, կործանարար և անթույլատրելի, որովհետև
ա) տավուշյան և արարատյան տարածքներով անցնում են մեր կենսական ճանապարհները դեպի Վրաստան և Իրան, մինչդեռ Արծվաշենը փակուղի է,
բ) նոր տարածքների, ճանապարհային հանգույցների և մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների հանձնումը թշնամուն մեզ կանգնեցնելու է անվտանգային, պաշտպանական գերլրջագույն խնդիրների առաջ՝ ընդհուպ թշնամու առաջ բացելով դռները դեպի Արարատյան դաշտ ու Երևան,
գ) նման «փոխանակումը» հանգեցնելու է տասնյակ հայկական գյուղերի հայաթափմանն ու կորստին, մինչդեռ Արծվաշենում այդպես էլ ոչ մի հայ չի ապրի, քանի որ Հայաստանը, ցամաքային կապ չունենալով Արծվաշենի հետ, որևէ կերպ չի կարողանալու վերահսկել կամ ապահովել գյուղի և նրա բնակիչների անվտանգությունը, ասել է թե՝ Արծվաշենում գտնվող ցանկացած հայ ի սկզբանե պատանդ է դառնալու ադրբեջանցիների ձեռքում,
դ) ի վերջո, այդ «փոխանակումը» տարածքային առումով խիստ անհավասար է՝ Ադրբեջանի «ստանալիք» 65.9 կմ²-ին Հայաստանի «ստանալիք» 38 կմ²-ու դիմաց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր