ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԵՄ-ն չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շուրջ
23:48, 16.05.2022 | mamul.am
7162 | 0

ԵՄ 27 երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը պարզաբանել է նաև, որ չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ համաձայնության հասնելու համար։

«Չեմ կարող ասել՝ կպահանջվի ևս մեկ կամ երկու շաբաթ»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ միության երկրների միջև մնում են «լուրջ հակասություններ» ռուսական նավթի մատակարարման արգելք սահմանելու հարցում։ Էմբարգոյի վերաբերյալ Հունգարիայի վետոն հաղթահարել դեռ հնարավոր չէ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր