ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Բերման են ենթարկել Շուշիի մատույցներում զոհված Արամ Թորոսյանի հորը
13:06, 17.05.2022 | mamul.am
2919 | 1

«Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Տարոն Թորոսյանն ա՝ Արամ Թորոսյանի հայրը։ Արամը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Զոհվել է մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանելով։ Արամի հոր՝ Տարոնի հետ քիչ առաջ բերման ենթարկվեցինք, տանում են բաժին, իսկ գիտե՞ք՝ ինչ է ասում Տարոնը ոստիկաններին... ՈՉԻՆՉ՝ լուռ նստած է, իր լռությունից ոստիկանները հասկանում են, թե մենք բոլորս, Տարոնի հետ միասին, ինչ ենք ասում իրենց։ Այս պայքարն անկասելի է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր