ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ». Տարոն Չախոյան
13:42, 17.05.2022 | mamul.am
4381 | 2

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառումը. «Առավոտյան 8։00-ից մեկնարկած ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ։
Ակնհայտ է, որ անգամ ուժերի գերլարումից հետո ցուցարարներին չի հաջողվում իրենց շուրջ համախմբել հանրության լայն շրջանակներ։ Ավելին, ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները գնալով դառնում են էլ ավելի սակավաթիվ։
Թերևս սա է պատճառը, որ ցուցարարները ստիպված եղան 11։30-ի դրությամբ դադարեցնել բողոքի ակցիաները, որոնք շատ ժամանակ ընթանում էին քաղաքացիների հետ վիճաբանություններով։
Եվ առնվազն զավեշտալի են բողոքի ակցիաների կազմակերպիչների այն պնդումները, թե իբր քաղաքն են պարալիզացրել կամ շենքեր են շրջափակել»։

Աղբյուրը` Տարոն Չախոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր