ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Դատախազը դատական նիստի վերաբերյալ ծանուցագիր չի ստացել
14:18, 17.05.2022 | mamul.am
4903 | 0

Զոհված զինծառայողների ծնողները Վերաքննիչ դատարանի մոտ հանդիպեցին դատախազ Արշակ Մարտիրոսյանին, որն այսօր նախատեսված դատական նիստին չէր ներկայացել և նիստը հետաձգվել էր։

«Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել` ոչ բանավոր, ոչ էլ գրավոր։ Այդ մասին տեղեկացել եմ առավոտյան, երբ ժամը 10։00-ին նիստը նշանակված է եղել»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ կպարզի, թե ինչու ծանուցագիրը ժամանակին չի հասել։ «Տեղեկացվել եմ նաև, որ դատական նիստը հետաձգվել է վաղը չէ մյուսը օրը, որին անձամբ կգամ ու կմասնակցեմ։ Ինչ հարցեր կմտահոգեն ձեզ իրավական գործընթացի վերաբերյալ, դատարանում քննարկման ենթակա կլինեն` կքննարկենք դատարանում»,- նշեց դատախազը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր