ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««Հաղթանակ»՝ 30 հազար զոհված ռուսների գնով». Զելենսկու գրասենյակի արձագանքը՝ Պեսկովին
15:36, 17.05.2022 | mamul.am
7754 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը մեկնաբանել է Կրեմլի վստահությունը՝ պատերազմում «հաջողության» վերաբերյալ։ ««Ռուսական հաղթանակը», որը ներառում է պատժամիջոցներ, լիակատար մեկուսացում, զբոսանավերի զանգվածային կալանք, անկասկած միայն կաճի: Պարզապես Պեսկովը պետք է կողմնորոշվի «հաղթանակ» բառի սահմանման հետ կապված. «հաղթանակ»՝ 30.000 զոհված ռուսների գնով»,- սոցկայքի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ վստահ է Ուկրաինայում հատուկ գործողության հաջողության մեջ։ «Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք»,- նշել էր նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր