ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Այդ պարագայում կտեսնենք, թե ինչու են Ադրբեջանի թուրքերն իրենց հաջողությունից զարմացած». Տարոն Սիմոնյան
01:12, 18.05.2022 | mamul.am
4576 | 0

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Երբ մեր հանրային գիտակցությունն առաջնորդվի ոչ թե «ո՞վ», այլ «ի՞նչ» հարցով, մենք շատ ավելի լավ կհասկանանք մեր խնդիրները և մեզ՝ այդ խնդիրների մեջ։
Այդ պարագայում կտեսնենք, թե ինչու են Ադրբեջանի թուրքերն իրենց հաջողությունից զարմացած, որովհետև միշտ սրտի ու հոգու խորքում Արցախը Հայաստան են համարել։ ՄԻՇՏ ՝ հարյուր տարի առաջ և այսօր, սակայն միշտ էլ ձգտել են խլել այն, իսկ եթե ստացվի՝ ոչ միայն Արցախը։
Որովհետև թե՛ Արցախը, թե՛ Հայաստանի մյուս հատվածները համարել են խոչընդոտ՝ իրենց ծավալապաշտական ծրագրերում։
Զարմացել ու զարմանում են, երբ հայերը միմյանց են մեղադրում ծավալապաշտության, Արցախը՝ Հայրենիքը ատամներով պահելու, Հայրենիքը, ընտանիքը, ընկերությունը չզիջելու, սեփական կյանքը հանուն այդ նույն Հայրենիքի դանդաղ կամ միանգամից զոհաբերելու, պետությունն ու հանրությանը զինելու և մշտապես պատերազմին պատրաստ լինելու, ինչպես նաև արժանապատիվ ապրելու կամքի մեջ։
Միևնույն ժամանակ սարսափել ու սարսափում են, երբ հայ հանրային գիտակցությունը կենտրոնանում է ոչ թե «ո՞վ», այլ «ի՞նչ» հարցի վրա, որովհետև այդ պարագայում հաստատ հազատարապատկվում են «ո՞վ»֊ի հասցեատերերը, ում համար իրենց «ով» լինելը միլիոնավոր անգամ ստորադասված է «ի՞նչ»-ին և ձուլված միակ նպատակին»:

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր