ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.21, EUR 423.54, RUB 7.75, GBP 492.81
+25 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+30 °C
«Ես ու «Շիլկաս» առաջին տեղը բռնեցինք, իսկ հիմա նա բաքվում գերի է». Գագիկ Հարությունյան
03:06, 18.05.2022 | mamul.am
5055 | 2

Դերասան Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիքին ծառայելու տարիներին այս «Շիլկան» իմ տեխնիկան էր, ես էլ՝ իր վարորդը...
Մենք ներդաշնակ էինք բոլոր զորավարժությունների և մրցումների ժամանակ...
Մինչև անգամ ես ու իմ «Շիլկան» ՀՀ և ԱՀ զինված ուժերի համաբանակային մրցումներում առաջին տեղը գրավեցինք։
44-օրյա պատերազմի ժամանակ իմ տեխնիկան գերի ընկավ և որպես ռազմական ավար՝ էրդողանի և ալիևի հպարտ հայացքի ներքո մասնակցեց բաքվում անցկացվելիք ռազմական ավարի շքերթին։
Հիմա ես ու իմ «Շիլկան» շատ կուզեինք ամեն բան առաջվանը լիներ, և մենք Ակնայի զորավարժարանում սլանայինք մրցումներ հաղթելու համար։
Բայց, ցավոք, դա դեռ հնարավոր չէ, քանի որ մինչև այսօր մենք շարունակում ենք հանդուրժել դավաճանությունն ու նոր կորուստներ ենք կրում։
Սիրելի՛ հայրենակիցներ, պայքարեք, որպեսզի ձեր մեքենան, տունը, բիզնեսը վայելեք հենց դուք և ձեր երեխաները, հակառակ դեպքում թշնամին սիրով այդ պարտականությունն իր վրա կվերցնի:

Հ.գ. Մայիսի 17-ը հակաօդային պաշտպանության զորքերի տոն օրն է.
Շնորհավորում եմ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր