ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Փաշինյանի դեմ քրգործ է հարուցվել ոչ թե դավաճանության, այլ պետական լիազորությունների չարաշահման հոդվածով». զոհված զինծառայողների ծնողներ
21:24, 17.05.2022 | mamul.am
2412 | 0

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ևս մեկ անգամ բարձրաձայնեցին իրենց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալվի ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ՝ պետական դավաճանության հոդվածով։

«Դատախազությունը քրեական գործ է հարուցել ոչ թե պետական դավաճանության՝ 299-րդ հոդվածով, որի համար առկա են բավարար ապացույցներ, այլ 308-րդ հոդվածով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահելու փաստով։ Հասկանու՞մ եք՝ ոնց են խեղաթյուրել։
Մենք՝ զոհվածներիս հարազատներս, պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- հայտարարեցին ծնողները։
Նրանք պահանջեցին նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։ Նա, ըստ զոհվածների ծնողների, միտումնավոր միջամտել է դատարաններ մուտք եղած քրեական գործերի բաշխման գործընթացին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր