ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Լայվդ անջատի ու գնա սառնարանիդ դուռը բաց. լա՞վ ես ապրում». Հայկ Մամիջանյան
23:00, 17.05.2022 | mamul.am
3910 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Ֆրանսիայի հրապարակում դիմեց ընդդիմության ակցիաներին հեռակա հետևող քաղաքացիներին. «Լայվդ անջատի ու գնա սառնարանիդ դուռը բաց: Լա՞վ ես ապրում: Տո լավ, մենակ սառնարանով չի, ճիշտ ես ասում: Մի հատ քարտեզը բացի, էլի: Շուշին մե՞րն ա, Հադրութը մե՞րն ա: Քարտեզն էլ մի կողմ դիր, ընկերներիդ, դասարանցիներիդ, բարեկամներիդ հիշի՛ր: Քանի՞սը չկան: Քանիսի՞ն սպանեց: Դու ո՞նց կարաս լավ ապրես, եթե քո Առողջապահության նախարարը իրավաբան ա, իսկ Պաշտպանության նախարարը պատմաբան ա: Ու հիշեցնեմ՝ դու Գենշտաբի պետ չունես, չնայած պատերազմում ես: Վերջին 14 տարում մայրաքաղաքում տենց դեպք չի եղել, որ 400-ից ավելի մարդու բռնեն տանեն քաղմաս՝ ոչ մի բանի համար: Ախր էդ ոստիկանների պրեմիան ես ու դու ենք տվել: Այսօր Ոստիկանության բոլոր աշխատակիցները ստացել են աշխատավարձի 100%-ի չափով պարգևավճար: Սահմանին կանգնած զինվորը ստանում ա ավելի քիչ, քանի իր իշխանությունը պահող ոստիկանների մեծ մասը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր