ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Դու մի արի, կանգնի «այդինչի» կողքին, արի կանգնի Ջուլիետա տատիկի կողքին, որի ձեռքը ոստիկանը կոտրեց». Մամիջանյան
23:24, 17.05.2022 | mamul.am
3623 | 1

«Գիտեմ՝ շատերդ ասում եք՝ ես չեմ գա հրապարակ, որովհետև այսինչն այնտեղ ա, ես նրա կողքին չեմ կանգնի: Դու մի արի, կանգնի «այդինչի» կողքին: Դու արի կանգնի Արթուր Ասոյանի կողքին, որի տղան զոհվել ա պատերազմում, իսկ իրեն երեկ բերման են ենթարկել: Արի կանգնի Ջուլիետա տատիկի կողքը, որի թևը ոստիկանը կոտրեց: Որովհետև Ջուլիետա տատիկը տեսավ, որ ջահել տղաներին ծեծում են, չկարողացավ դիմանալ, սկսեց պաշտպանել: Արի կանգնի Արման Օհանջանյանի մայրիկի կողքը, որի կյանքում ամենամեծ հարստությունը մնացել ա հոկտեմբերի 20-ին իր զոհված տղայի՝ ռազմաճակատից ուղարկած տեսանյութը»,- Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամնակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Լավ, մի՞թե քեզ այնպես են ներշնչել ատելությունը ինչ-որ մարդկանց նկատմամբ, որ դա ավելի շատ ա, քան հայրենասիրությունը: Ես դրան չեմ հավատում»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր