«Այսօր փողոցները փակել են մոտ 80 հոգանոց խմբեր, վաղը այս թիվը պիտի կրկնապատկվի: Այս գործը մինչև վերջ պիտի տանենք: Վաղը առավոտվա 8-ից սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները: Պետք լինի՝ կշրջափակենք կառավարական շենքերը, մետրոն, որքան շատ լինենք, էնքան շատ գործողություններ կանենք: Քաղբանտարկյալների հետ կապված ստորագրահավաք ենք անցկացնում, եկեք, ստորագրեք մեր բանտարկված քաղաքացիների օգտին: |