ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը բերման է ենթարկվել
00:24, 18.05.2022 | mamul.am
2898 | 0

Շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած 49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և խոստովանական բացատրություն տվել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

«Մայիսի 16-ին, ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գուվ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը:
Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը:
Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր