ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Երեք հարց ԱԱԾ-ին». Արման Ղարիբյան
00:48, 19.05.2022 | mamul.am
5013 | 2

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք հարց ԱԱԾ-ին.

1) Ինչո՞ւ եք բերման ենթարկելիս մարդու ձեռքերը ոլորում ու գլուխը կախում։

2) Ինչո՞ւ եք նկարահանում մարդուն այդ ստորացուցիչ դիրքում։

3) Ինչո՞ւ եք տարածում այդ կադրերը։

Ենթադրում եմ, որ մարդկանց որոշ խումբ պարզապես գրգռվում է նման տեսարաններից, մի՞թե այդ մարդկանց աչքը շոյելու համար արժե խոցել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը։

Ցանկացած մեկը, ով հանցանք է կատարել, թող պատժվի օրենքի ողջ խստությամբ, սակայն հավելյալ պատիժ՝ նրա արժանապատվությունը խոցելու ձևով որևէ մեկը իրավունք չունի սահմանելու և հանրային իրագործելու։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, մի՛ արեք, տգեղ է, տհաճ է»։

Աղբյուրը` Արման Ղարիբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր