ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Մենք ենք իրավիճակի տերը». Իշխան Սաղաթելյան
10:24, 18.05.2022 | mamul.am
4399 | 2

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի գրառումը․ «Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն։ Կրկին հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել։

Ոստիկանական հագուստով անհայտ ծագման երևույթները նույնիսկ մայթերով քայլող քաղաքացիներին են բերման ենթարկում։

Բայց մենք գիտենք՝ ինչ ենք անում ու ինչի համար։ Երեկ էլ էին ոստիկաններն այսպես վարվում։ Ու ի՞նչ ստացան դրա արդյունքում՝ տասնյակ հազարներով ցույց ու երթ Երևանի կենտրոնում։ Այսօր նույնն է լինելու։ Այսօր ավելի շատ ենք լինելու։

Սիրելի՛ քաղաքացիներ, շարունակում ենք նույն ոգով։ Որախ ավտոբո՞ւս են նստեցնում, պատուհաններից հնչեցրեք ձեր կոչը։ Ոստիկանական բաժանմունքնե՞ր են տանում, այնտեղ շարունակեք ձեր բողոքի ցույցը։ Դո՞ւրս եք գալիս բաժանմունքից, հենց տեղում անհնազանդության ակցիաներ իրականացրեք։

Մենք ենք իրավիճակի տերը։ Մենք ենք հիմա սրանց վարքագիծ թելադրում։ Եվ մենք ենք որոշելու ինչպիսի Հայաստանում պետք է ապրենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր