Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Դրսի մարդիկ» էս ամեն ինչը հաշվել են ու ավելի «հաշիվ» են դեմ տալու...
Եկել է իրերն իրենց ժամանակով կոչելու ժամանակը։
Փողոցի, այսպես կոչված, բողոքական զանգվածը մաքսիմում 10000 մարդ է, փողոց փակելու գործընթացին մասնակցում է դրա ընդամենը 10%-ը։
Հիմա. Նիկոլն ունի երկու տարբերակ։
Ցանկալին այն էր, որ նա երկխոսություն նախաձեռնի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։
Չի անում։
Երկրորդ տարբերակը` հասարակական կարգը վերականգնելն է։ Եթե Նիկոլը կարողանում է օրական 400 մարդ բերման ենթարկել ու հեշտությամբ փողոցներ բացել, ուրեմն` այդ խնդիրներն էլ կարող է լուծել։
Բայց կրկին չի անում։
Հետևությունը մեկն է` էս կլոունադան իշխանության սրտով է, որը դրսում, ամենայն հավանականությամբ, ժամանակ շահելու խնդիր ունի։
Բայց հաշվարկը շատ պրիմիտիվ է։ «Դրսի մարդիկ» էս ամեն ինչը հաշվել են ու ավելի «հաշիվ» են դեմ տալու...»: