ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ամեն ինչ շատ ճիշտ է ընթանում». Վահե Դավթյան
03:18, 19.05.2022 | mamul.am
5217 | 2

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Փողոցում անցկացվող երթերի ու բողոքի տարատեսակ գործողությունների ժամանակ հստակ երևում է. այսօրվա պսևդո-իշխանությունների աջակիցների զանգվածը գրեթե մաշվել֊վերջացել է։ Մնացել են որոշ բեկորներ՝ ծայրահեղական-մարգինալ ու իռացիոնալ տարրերը, որոնք անկախ ամեն ինչից շարունակելու են լիցքավորվել «նախկիններ», «թալան», «դղյակ» ու մի շարք այլ բանալի բառերով։
Մեծամասնություն կազմող չեզոք զանգվածն էլ հիմնականում խորը հակակրանք ունի պաշտոն զբաղեցնող, բայց իշխանություն չունեցող աղանդավորական խմբակի հանդեպ։
Սակայն նաև այս սեգմենտում կրիստալիզացիան սկսված է։
Ամեն ինչ շատ ճիշտ է ընթանում»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր