ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դատապարտելի են ոստիկանության ծառայողների կողմից առանց հիմքի ուժ կիրառելու դեպքերը». Դանիել Իոաննիսյան
13:42, 18.05.2022 | mamul.am
2111 | 1

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Խիստ դատապարտելի են ոստիկանության ծառայողների կողմից առանց հիմքի ֆիզիկական ուժ կիրառելու ու բերման ենթարկելու հաճախակիացած դեպքերը

Ոստիկանության ծառայողը պատժող չէ և անկախ քաղաքացու արարքի բնույթից չի կարող ուժ գործադրել չդիմադրող քաղաքացու նկատմամբ, իսկ դիմադրող քաղաքացու նկատմամբ կարող է կիրառել ուժ միայն համաչափության սահմաններում։

Անընդունելի է նաև մայթերին խաղաղ հավաքներ անող կամ պարզապես անցորդ քաղաքացիներին բերման ենթարկելը (կամ վարչական ձերբակալելը)։

Բերման ենթարկելու կամ վարչական ձերբակալության համար, ըստ էության, անհրաժեշտ է, որ տվյալ քաղաքացին բռնվի կա՛մ հանցանք, կա՛մ վարչական իրավախախտում կատարելիս։ Այդպիսի հիմքերից է ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, բայց դրա համար էլ պետք է հստակ արտահայտված օրինական պահանջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր