ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+7 °C
Քաշքշուկ է սկսվել իրավապահների ու զոհված զինծառայողների հարազատների միջև
13:18, 18.05.2022 | mamul.am
4320 | 2

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, իրավիճակը լարված է:

«Պահանջում ենք բաց թողնել Գարիկին: Եթե նա մեկ ժամից ազատ չարձակվեց, գալիս ենք ձեր հետևից»,- ավելի վաղ ասել էին հավաքվածները:

Հիշեցնենք՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել էր. «Առավոտյան քննիչի որոշմամբ ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մեխակ Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Այսպիով՝ Գարիկ Գալեյանը դիմել էր քննիչին նիկոլ փաշինյանին ձերբակալելու համար, սակայն փաշինյանի ձերբակալման փոխարեն ձերբակալվել է Գալեյանը»:

Քաշքշուկ է սկսվել իրավապահների ու զոհված զինծառայողների հարազատների միջև
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր