Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, իրավիճակը լարված է: «Պահանջում ենք բաց թողնել Գարիկին: Եթե նա մեկ ժամից ազատ չարձակվեց, գալիս ենք ձեր հետևից»,- ավելի վաղ ասել էին հավաքվածները: Հիշեցնենք՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել էր. «Առավոտյան քննիչի որոշմամբ ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մեխակ Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: Այսպիով՝ Գարիկ Գալեյանը դիմել էր քննիչին նիկոլ փաշինյանին ձերբակալելու համար, սակայն փաշինյանի ձերբակալման փոխարեն ձերբակալվել է Գալեյանը»: |