ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
««Երրորդ ուժի» թեմայով». Կարեն Վրթանեսյան
17:18, 18.05.2022 | mamul.am
3226 | 2

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի գրառումը. ««Երրորդ ուժի» թեմայով...

Եթե մարդիկ «երրորդ ուժին սպասելը» բերում են որպես Նիկոլին չհեռացնելու, օկուպացիոն իշխանության հետ համակերպվելու հիմնավորում (էդ նույն «ո՛չ նախկիններին եմ հավան, ո՛չ ներկաներին, այ եթե սրբերից բաղկացած մի նոր ուժ հայտնվեր, ես հաստատ իրենց կաջակցեի» թեզն է), ապա այն իհարկե ծիծաղելի է և դիմացինին էշի տեղ է դնում։
Բայց հայ ազգին նոր քաղաքական ուժեր հաստատ պետք են։ Երրորդ, չորրորդ, հինգերորդ ... տասներորդ ևն։
Նոր գաղափարներով, նոր տեսլականներով ու նոր թիմերով։
Եւ այսօր թե՛ փողոցում, թե՛ մեդիայում ազգային այդ նոր ուժերի համար հնարավորությունների լայն բացված պատուհան կա՝ իրենց մասին Հայաստան աշխարհին հայտարարելու, քաղաքական պայքարում թրծվելու և ի վերջո՝ որպես կարող ազգային քաղաքական ուժ կայանալու։
Տանը բազմոցին հով լռված փնթփնթանները, բնականաբար, ոչ միայն երրորդ ուժ չեն ստեղծելու, այլև Հայաստանն էլ են կորցնելու, տունն էլ, բազմոցն էլ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր