ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ի՞նչ են այդ 1000 դոլարով գնում բերետավորներն ու «մաքուր խղճով» մտնում օջախ». Սենոր Հասրաթյան
17:12, 18.05.2022 | mamul.am
4484 | 1

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարցեր բոլոր նրանց, ովքեր տեղեկացված են:
Հարց առաջին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ երեկ «բերետավորներից» յուրաքանչյուրը ստացել է 1000 դոլարին համարժեք դրամ պարգևավճար և երկրորդ՝ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ Դիմադրության շարժման ցույցերը ցրելու համար ամեն մի «բերետավոր» յուրաքանչյուր օրվա համար առձեռն ստանում է 20000 դրամ գումար...
Եվ, վերջապես, բացի ՄՏԱԾՈՂ քաղաքացիների պարսավանքներն օրվա ծառայությունից հետո իրենց հոգու վրա, որպես ծանր բեռ, տուն տանելուց, ի՞նչ են այդ 1000 դոլարով կամ 20000 դրամով «բերետավորներն» առնում և «մաքուր խղճով» մտնում հարազատ օջախ...
Պատասխանները կարող են լինել ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ ոչ պաշտոնական....
Իսկ մինչև պատասխանը ստանալը հիշեցնեմ, որ նախկինում «բերետավորները», որպես պարգևավճար, իրենց տուն էին տանում ՀԱՂԹԱՆԱԿ և ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր