ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Արթուր Գալեյանն ինքնակամ է ներկայացել բաժին»․ Ն․ Հոխիկյան
19:12, 18.05.2022 | mamul.am
2437 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Զոհված զինծառայողների ծնողները 1 ժամ ժամանակ տվեցին Քննչական կոմիտեին՝ ազատ արձակելու ձերբակալված Գարիկ Գալեյանին։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեն որոշում կայացրեց ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը՝ Արթուրին։
Արթուր Գալեյանը հիմա բաժնում է, նա ինքնակամ է ներկայացել։
Ըստ ՔԿ֊ի՝ մայիսի 17-ին Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև Ազգուշ Մարտիրոսյանը պլաստիկ շշով հարվածել են զորամասի հրամանատարին, վիրավորել ու ծեծկռտուք սկսել։
Հիշեցնեմ, որ խոսքը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոս Մխիթար Գալեյանի հոր մասին է, ով պահանջում էր ՔԿ-ից՝ ի վերջո, իրավական գործընթաց սկսել իր որդու և մյուս զինվորների զոհվելու առումով»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր