ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Անչափահասներին ծեծած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու». Էլինար Վարդանյան
23:42, 18.05.2022 | mamul.am
2650 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի գրառումը․ «Արդեն մի քանի ժամ է՝ մի հարց է ինձ տանջում: Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու: Ի՞նչ են ասելու. «Բալես, ես ծեծել եմ քո տարիքին, բայց իմ ու քո ապագայի, մեր երկրի համար պայքարող պատանուն»: Թե՞ ասելու են. «Բալես, դե գործ ա, տվել են, անում ենք: Ընտանիք ենք պահում, քո ապագայի համար»:
Վաղն իրենց երեխաները ինչպե՞ս են նայելու իրենց հասակակիցների աչքերին:
Ոստիկանը պատասխան տալու է: Եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, անպայման: Իսկ ոստիկանի երեխան ինքնիշխան, անվտանգ Հայաստանում ապահով ապագայի իրավունք է ունենալու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր