ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանն անակնկալ է խոստացել, եթե Ֆինլանդիան անդամագրվի ՆԱՏՕ-ին
21:24, 18.05.2022 | mamul.am
5403 | 0

Ռուսաստանի արձագանքը ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի իշխանությունների որոշմանն անակնկալ կլինի. իրադարձությունների նման զարգացում է խոստացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում:

«Դա անակնկալ է լինելու։ Սա մեր պաշտպանության գերատեսչության գործն է»,- ասել է դիվանագետը։ Նա պարզաբանել է, որ պատասխան միջոցների մասին որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով գործոնների ողջ շրջանակը, մասնավորապես, թե ինչպես կզարգանա Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։

«Ելնելով այս բոլոր պարամետրերից՝ որոշում կկայացվի, բայց առաջին հերթին, իհարկե, դա կախված է զինվորականներից», - եզրափակել է Զախարովան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր