ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.91, EUR 417.56, RUB 6.66, GBP 492.25
+36 °C, +20 °C ... +36 °C Վաղը`+39 °C
Թուրքիան նախապայման է դրել Շվեդիայի առջև
22:30, 18.05.2022 | mamul.am
4110 | 0

Շվեդիան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ Անկարայի հիմնավորված մտահոգությունները չեն լուծվել։ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու այս պայմանն անվանել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը շվեդական Expressen թերթի հոդվածում։

«Այնպիսի երկրները, ինչպիսին Թուրքիան է, որոնք հայտնվել են ահաբեկչության թիրախում, քրտնաջան աշխատում են այդ երկակի ստանդարտները վերացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով այս պատմությունը՝ Թուրքիայի համար անընդունելի կլինի դիտել, թե ինչպես է Շվեդիան փորձում անդամակցել ՆԱՏՕ-ին՝ չվերանայելով իր դիրքորոշումը»,- պարզաբանել է Թուրքիայի ղեկավարի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Անկարայի համար պարտադիր պայման է, որ Շվեդիան դադարի քաղաքական ապաստան տալ նրանց, ովքեր «հանցագործություններ են կատարել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ»։ Ալթունը հարցադրում է կատարել՝ շվեդները կկիսեի՞ն այս դիրքորոշումը «եթե թուրքական կառավարությունը պատսպարեր Ստորտորգետի հարձակման համար պատասխանատու ահաբեկչական կազմակերպությանը»։

«Շվեդիան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ չլուծված են Թուրքիայի արդարացի մտահոգությունները։ Եթե ​​Շվեդիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը հարձակման դեպքում կպաշտպանի իրեն, ապա պետք է ընդունի այս փաստը»,- եզրափակել է Ալթունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր