«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը լուսանկար և տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Մեր ավտոմեքենաները ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում ապօրինի պահող ոստիկանները թքած ունեն բոլոր կանոնների վրա: Նրանցից շատերն իրենց սեփական մեքենաներին տեղադրում են չթույլատրված փարոսիկներ և դրանք օգտագործում մայրաքաղաքում: Այս արարքը նախատեսում է վարորդական իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով: Պահանջում եմ պարզել այս ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, 1 տարով զրկել նրան վարորդական իրավունքից և հասարակությանը տեղեկացնել այդ մասին»: |