ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ոստիկաններն իրենց սեփական մեքենաներին տեղադրում են չթույլատրված փարոսիկներ և դրանք օգտագործում»․ Բաբայան
21:42, 18.05.2022 | mamul.am
3092 | 0

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը լուսանկար և տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Մեր ավտոմեքենաները ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում ապօրինի պահող ոստիկանները թքած ունեն բոլոր կանոնների վրա: Նրանցից շատերն իրենց սեփական մեքենաներին տեղադրում են չթույլատրված փարոսիկներ և դրանք օգտագործում մայրաքաղաքում:

Այս արարքը նախատեսում է վարորդական իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով:

Պահանջում եմ պարզել այս ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, 1 տարով զրկել նրան վարորդական իրավունքից և հասարակությանը տեղեկացնել այդ մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր