Միացյալ Նահանգները հանձնառու է օգնելու հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում: «Մենք հանձնառու ենք օգնելու հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: |