ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Նոր ճանապարհն ամբողջովին դուրս է Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածից». «Ապրելու Երկիր»
21:48, 18.05.2022 | mamul.am
8186 | 0

«Ապրելու Երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն, 3 տարվա ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Թեև մինչև այժմ առկա չէ նոր ճանապարհի նախագծի հաստատում, սակայն Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում նոր ճանապարհի կառուցման ուղղությամբ և, ըստ ադրբեջանական կողմի, ճանապարհի շինարարությունը կավարտվի առաջիկա ամիսներին։
Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհը սկիզբ է առնում Կոռնիձոր գյուղի սահմանից դեպի Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղ։ Արդյունքում նոր ճանապարհն ամբողջովին դուրս է Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածից, ինչը հակասում է հայտարարությանը։
Ակնհայտ է, որ նոր ճանապարհը նույնպես պետք է անցնի Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածով, և Ադրբեջանի կողմից կառուցված որևէ ճանապարհ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապ ապահովելու նպատակ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը առաջիկայում դիմելու է հայտարարության կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը՝ ստանալու պարզաբանում նոր ճանապարհի վերաբերյալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր