«Այն բոլոր ոստիկանների նկատմամբ, որոնք բռնություն և ապօրինություններ են գործել, կնշանակվի ծառայողական քննություն, և օրենքի շրջանակում կիրականացվի համապատասխան գործողություններ»,- դուրս գալով Ոստիկանության շենքից ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Մեկ հոգու գործունեություն այս պահին կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործեր, և այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություն, և ոստիկանությունը շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ՝ կոնկրետ դեպքերով»․- ասաց Սաղաթելյանը։ |