ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:36, 19.05.2022 | mamul.am
3069 | 0

Հանրապետության տարածքում`

Մայիսի 19-ի կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և կեսօրից հետո, 23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր