ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հերթական բացառությունն Աննա Հակոբյանին. «Հրապարակ»
09:18, 19.05.2022 | mamul.am
9067 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մայիսի 17-ի 327-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ կետից և հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Բարեգործական որակված «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի վրա Աննա Հակոբյանը 39,02 միլիոն դրամ է ծախսելու, որով Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ է կազմակերպելու:

Գեղեցիկ անունով այս ծրագրի ամենաուշագրավ բաղադրիչն այն է, որ Աննա Հակոբյանը չի ասում, թե քանի հոգի է ծրագրով անցնելու: Մինչդեռ այլ կազմակերպությունների բարեգործական ծրագրերը հաստատվել են հստակ քանակի համար: Օրինակ՝ այս տարվա փետրվարի 25-ի 120-Ա որոշմամբ բարեգործական է որակվել «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագիրը: Հստակ գրված է, որ ծրագրի շահառուներ են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ մանկական գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» և «Իջևան» մասնաճյուղերում՝ 56 հոգի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր