ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու դեպքում թոշակառուներն ու նպաստառուները հետվճար կստանան
12:00, 19.05.2022 | mamul.am
4112 | 1

Այսօր՝ Կառավարության նիստում, քննարկվեց «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» նախագիծը, համաձայն որի հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայությունններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

«Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5 հազար դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները: Հետվճարը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով»,- նախագիծը ներկայացնելիս ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունն ու բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ: Մինչև հունիսի 1-ը նախարարությունը կհրապարակի բոլոր այն գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին»,- ասաց նախարարը:

Որոշումն ընդունվեց միաձայն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր