ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափն ահագնացել է նաև միջազգային մակարդակում»․ ԱԽ քարտուղար
13:00, 19.05.2022 | mamul.am
5306 | 2

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ռուսական մամուլում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ցուցարարների դեմ ուժեր ուղարկելու համար, ասաց․ «Ընդհանրապես, վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում և, բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է»։

Արմեն Գրիգորյանի խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին։

«Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին և ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»,- նկատեց նա:

«Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում»․ ԱԽ քարտուղար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր