ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ես այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը` առողջ բանականությանը»․ Ռուստամ Բադասյան
14:00, 19.05.2022 | mamul.am
5115 | 1

«Ես այնքանով եմ սորոսական, այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը, օրինակ, մոտ է առողջ բանականությանը»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Կուզեի, որ Իշխան Սաղաթելյանն իրականությունը ճիշտ ընկալի, և եթե գործարարները չեն ցանկանում մասնակցել իրենց հավաքներին և որպես փաստ նշում են, որ ՊԵԿ-ի կողմից ինչ-որ գործընթացներ կան, ապա թող անկեղծ գտնվեն և իրական պատճառը նշեն, որ ուղղակի չեն ցանկանում մասնակցել»,- ասաց նա։

Հիշեցնենք, այսօր՝ անհնազանդության երթի ժամանակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ՊԵԿ-ը ճնշումներ է գործադրում ընդդիմադիր շարժմանն աջակցող գործարարների նկատմամբ։

«Ես այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը` առողջ բանականությանը»․ Ռուստամ Բադասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր