ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սպասում ենք, որ դատարանի դահլիճից ազատ կարձակեն»․ Աստղիկ Գալեյան
19:00, 19.05.2022 | mamul.am
3014 | 0

«Քիչ առաջ խոսել ենք Գարիկ Գալեյանի հետ, վիճակը կայունացել է, այսօր էլ դեռ կմնա հիվանդանոցում»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը:

Իսկ թե ինչ ակնկալիք ունի ամուսնու եղբոր՝ Արթուր Գալեյանի դատական գործի վերաբերյալ, վերջինը պատասխանեց․ «Սպասում ենք, որ դատարանի դահլիճից ազատ կարձակեն, որովհետև էս էն դեպքը չի, որ պետք է կալանքի տանեն: Եթե այդպես լիներ, պատերազմից հետո շատ-շատ հրամանատարներ, սպայական կազմից շատ մարդիկ լիքը փաստեր կան, որ մեղավոր են, թողել են զինվորներին: Նրանք ազատության մեջ են, նույնիսկ աշխատում են, ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում: Եթե նրանք ազատության մեջ են, ամուսնուս եղբայրը ևս պետք է լինի ազատության մեջ»։

Հիշեցնենք՝ այս պահին դատարանը քննում է Արթուր Գալեյանի կալանավորման հարցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր